Նորություններ

Ջրի ուտելի տարաներ

Ուշագրավ 2017-04-14

Բրիտանացի գիտնականները ստեղծել են ջրի համար նախատեսված ուտելի տարաներ, որոնք ստացել են «Ooho» անվանումը:

 

Ինքնատիպ դիզայնի ու թափանցիկության շնորհիվ դրանք նման են մաքուր ջրի մեծ-մեծ գնդերի: Դրանք անհամ են ու դոնդողանման կառուցվածք ունեն: «Ooho»-ն պատրաստված է ջրիմուռներից, կալցիումի քլորիդի և նատրիումի ալգինատի խառնուրդից:

 

Նորույթը բավականին դիմացկուն է, չի պատռվում, միանգամայն անվտանգ է և չի աղտոտում շրջակա միջավայրը: «Ooho»-ն ստեղծվել էր դեռևս 2014թ.-ին, սակայն մասնագետներից 3 տարի է պահանջվել դրա դիզայնը կատարելագործելու համար:

 

Աղբյուրը՝ Tert.am

 


 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: