Նորություններ

Լիդիցեում անցկացվող միջազգային ցուցահանդեսին մասնակցում են նաև հայ պատանիները

Ուշագրավ 2013-06-25

Մայիսի 29-ից հոկտեմբերի 31-ը Չեխիայի Հանրապետության Լիդիցե քաղաքում անցկացվող մանկական միջազգային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացնող պատանիներից վեցը և Դիլիջանի Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստական դպրոցի ներկայացրած նկարների հավաքածուն արժանացել են «Լիդիցեի վարդ» մեդալի: Եվս վեց հայ պատանիներ ստացել են խրախուսական պատվոգրեր:
Այս տարի ցուցահանդեսը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիայի 10-ամյա հոբելյանին և ընդգրկում է ազգային տարազների, արհեստների, գեղջկական պարերի, հարսանեկան և այլ ավանդույթների ու առասպելների թեմաները:
 
Նշենք, որ ցուցահանդեսն անցկացվում է արդեն 41-րդ անգամ: 
 
Աղբյուրը` PanARMENIAN.Net

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: