Նորություններ

<<Իմ սիրելի մայրիկ>>

Կրթական 2017-04-12

Ուրախ ու տոնական տրամադրություն էր տիրում Սևանի N4 հիմնական դպրոցի VIա դասարանում: Ռուսաց լեզվի ուսուցչուհի Սիրարփի Մուրադյանի սաները հանդես եկան գարնանն ու մայրության տոնին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթով: Նրանք արտասանեցին գեղեցիկ բանաստեղծություններ, կատարեցին երգեր ու ներկայացրին պարային համարներ` հաճելի պահեր պարգևելով ներկաներին: Հատկապես հաճելի էր լսել նրանց անթերի ու գեղեցիկ ռուսերենը, ինչը վկայում էր ուսուցչուհու լավ աշխատանքի մասին: Ցերեկույթի ավարտին աշակերտները մայրիկներին նվիրեցին իրենց ձեռքով պատրաստած հուշանվեր- ծաղիկներ` բարեմաղթանքի խոսքերով: Ուսուցչուհին և նրա սաները արժանացան դպրոցի տնօրենության գովեստի խոսքերին և բարձր գնահտականին:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: