Նորություններ

Վրաստանում Հայաստանը կներկայացնեն 8 բռնցքամարտիկ

Սպորտ 2017-04-12

Թբիլիսիում մեկնարկած բռնցքամարտի՝ Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարին Հայաստանը ներկայացնում է 8 մարզիկ։

 

Ըստ վիճակահանության արդյունքների՝ մեր բռնցքամարտիկներից 3-ը պայքարի մեջ կմտնեն Եզրափակիչ փուլից։ Ապրիլի 14-ին կայանալիք եզրափակչում հանդես կգան 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 52 կգ քաշային Վահե Բադալյանը և 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը։

 

Կիսաեզրափակիչ փուլից պայքարի մեջ կմտնեն 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը դուրս են մնացել մեդալների համար պայքարից՝ ¼ եզրափակիչ փուլում պարտություն կրելով իրենց մեկնարկային մենամարտերում:

 

Աղբյուրը՝ Mamul.am

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: