Նորություններ

Աթենքում բացվել է ժամանակակից արվեստի ամենամեծ ցուցահանդեսներից մեկը

Ուշագրավ 2017-04-11

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում բացվել է «Սովորում ենք Աթենքից» խորագիրը կրող ժամանակակից արվեստի միջազգային ամենամեծ ցուցահանդեսներից մեկը:

 

Ժամանակակից արվեստի ավելի քան 160 վարպետների աշխատանքները 3 ամիս շարունակ կցուցադրվեն քաղաքի 40 տարբեր ցուցասրահներում՝ թանգարաններում, գրադարաններում, կինոթատրոններում և այլն:

 

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսն ու հատուկ հրավիրված Գերմանիայի նորընտիր նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ով գովաբանել է նման նախաձեռնությունն ու բուն ցուցահանդեսը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 16-ը:

 

Աղբյուրը՝ Tert.am

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: