Նորություններ

Կմեկնարկի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը

Սպորտ 2017-04-11

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում այսօր կմեկնարկի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:

 

Հայաստանը մրցաշարում կներկայացնեն գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը և կանանց միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը: Մրցաշարի  1-ին դասակարգվածն է աշխարհի փոխչեմպիոնուհի Աննա Մուզիչուկը: 2-րդ համարն է աշխարհի նախկին չեմպիոնուհի Մարիա Մուզիչուկը:

 

Մրցաշարին մասնակցելու են 145 շախմատիստուհի, այդ թվում՝ 12 գրոսմայստեր, 31 կանանց գրոսմայստեր, 31 միջազգային վարպետ, 22 կանանց միջազգային վարպետ, 5 ՖԻԴԵ-ի վարպետ և 18 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ:

 

Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը: Մրցաշարի արդյունքներով 14 շախմատիստուհի կնվաճի աշխարհի շախմատի  կանանց առաջնության ուղեգիր:

 

Աղբյուրը՝ Chessfed.am         

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: