Նորություններ

Հայ ծանրորդները՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրներ

Սպորտ 2017-04-10

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը վերադարձել է Խորվաթիայի Սպլիտ քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից: Հայաստանի ընտրանին թիմային հաշվարկով զբաղեցրել է 5-րդ տեղը։

 

Մեր ծանրորդները նվաճել են 3 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալ։ Սիմոն Մարտիրոսյանը հռչակվել է  Եվրոպայի չեմպիոն, Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն։ Բրոնզե մեդալներ են նվաճել ռուբեն Ալեքսանյանը, Սոնա Պողոսյանը և Տաթև Հակոբյանը։

 

Մեդալային հաշվարկով առաջատարը Ռուսաստանի հավաքականն է՝ 13 ոսկե, 12 արծաթե և 8 բրոնզե մեդալով։ Երկրորդ հորիզոնականում է Ռումինիայի հավաքականը՝ 6 ոսկե, 4 արծաթե և 7 բրոնզե մեդալով։ Լավագույն եռյակը եզրափակում է Ուկրաինայի ընտրանին՝ 9 ոսկե, 9 արծաթե և 3 բրոնզե մեդալով։

 

Աղբյուրը՝ Mamul.am        

  

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: