Նորություններ

Բարձրագույն կրթության և հանրակրթության որակի բարելավումը՝ առաջնահերթություն

Կրթական 2017-04-10

Օրերս Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանի միջև տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են կրթության ոլորտում ԵՄ աջակցության հնարավոր ուղղություններն ու հիմնական գերակայությունները:

 

Նախարարը նշել է, որ բարձրագույն կրթության ոլորտում գերակա խնդիր է դիտարկվում գիտակրթական կլաստերի ստեղծումը, իսկ հանրակրթության ոլորտում՝ կրթական ծրագրերի փոփոխությունը, ինչպես նաև գյուղական փոքր դպորցների հզորացումը: Նախարարը կարևորել է գյուղական փոքր դպրոցների զարգացումն ու հզորացումը, որտեղ առաջնահերթ պետք է դիտարկել հեռավար կրթության հնարավորությունենրի ընդլայնումը, բնական գիտությունների, մաթեմատիկայի և տեխնոլոգիաների կրթության զարգացումը:

 

Հանրակրթության ոլորտի խնդիրներից նախարարն ընդգծել է ծրագրերի արդիականացման, ուսուցիչների վերապատրաստման, դասագրքերի ստեղծման և բովանդակային բարելավման հարցը, որն էլ ենթադրում է մի շարք համակարգային փոփոխություններ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մի շարք աշխատանքային հարցեր:

 

Աղբյուրը՝ Edu.am

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: