Նորություններ

Հայաստանում կրթություն է ստանում 3873 սփյուռքահայ ուսանող 41 երկրից

Կրթական 2017-04-07

Ամփոփվել են 2016-2017 ուս.տարում ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող սփյուռքահայերի վերաբերյալ տեղեկություններն ըստ բուհերի և երկրների: Ընդհանուր առմամբ` 2016-2017 ուս. տարում ՀՀ ուսումնական հաստատություններում սովորում է 41 երկրի 3873 սփյուռքահայ ուսանող. պետական բուհերում սովորում է 1865, ՀՀ ոչ պետական բուհերում և ՀՀ-ում արտասահմանյան պետական և ոչ պետական բուհերի մասնաճյուղերում` 547, ՀՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` 434, ՀՀ մասնակցությամբ միջազգային բուհերում` 1027 սփյուռքահայ ուսանող: Առավելագույն թվով սփյուռքահայ ուսանողները Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են` համապատասխանաբար` 1396 և 1400: Սիրիայից ՀՀ ուսհաստատություններում սովորում է 487, իսկ Իրանից` 143 սփյուռքահայ ուսանող: Անվճար հիմունքներով ՀՀ ուսհաստատություններում սովորում է 560 սփյուռքահայ ուսանող: Այս տարի մոտավորապես 200-ով ավելացել է սփյուռքահայ ուսանողների, ինչպես նաև երկրների թիվը: Աղբյուրը՝ Edu.am

 

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: