Նորություններ

Եգիպտոսում բուրգ-դամբարան է հայտնաբերվել

Ուշագրավ 2017-04-06

Կահիրեից հարավ ընկած շրջանում գտնվող բուրգի տարածքում հնագետները 3700 տարվա հնության բուրգ-դամբարան են հայտնաբերել:

 

Այն գտնվում է եգիպտական Դահշուր փարավոնների դամբարանադաշտում: Ենթադրվում է, որ դամբարանը պատկանում է XIII արքայատոհմի ներկայացուցիչներից մեկին, որը Եգիպտոսում իշխել է մ.թ.ա. 18-17-րդ դարերում:

 

Բուրգի պահպանված մնացորդները երկար ձգվող ներքին միջանցք են և 10 տողանի հիերոգլիֆներ պարունակող քարաբեկոր:

 

Կոպենհանգենի համալսարանի եգիպտագետի խոսքով` դա կարող է լինել Ամենի Կեմաու փարավոնի դամբարանը, որը Եգիպտոսում իշխել է 1775-1750 թթ.:

 

Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: