Նորություններ

Ալիքաձև ժայռի գաղտնիքը

Ուշագրավ 2017-04-05

Ավստրալիայի արևմուտքում գտնվում է աշխարհագրական զարմանահրաշ մի օբյեկտ` Ալիքաձև ժայռը: Այն նման է ծովային հսկա ալիքի. դրա բարձրությունը հասնում է 15 մետրի, երկարությունը` 110 մետրի:

 

Հողից վեր բարձրացող այս գրանիտե ժայռը ձևավորվել է մոտավորապես 60 միլիոն տարի առաջ: Տարիների ընթացքում այն ենթարկվել է եղանակային պայմանների ազդեցությանը, քիմիական ազդեցությունների, էրոզիայի, ինչի հետևանքով էլ աստիճանաբար մաշվել է առավել փափուկ հիմքն ու ժայռն ստացել է ալիքաձև տեսք:

 

Մասնագետները կարծում են, որ ալիքի ձևավորումը համընկնում է դինոզավրերի գոյության ժամանակաշրջանի հետ:

 

Աղբյուրը՝ Mamul.am

 

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: