Նորություններ

Կրթական կլաստեր Դիլիջանում

Կրթական 2017-04-05

ՀՀ կառավարության և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր Դիլիջան քաղաքում կրթական կլաստերի (ԴԿԿ) ստեղծման վերաբերյալ։

 

Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկյանը։ Կլաստերի ստեղծման ռազմավարական նպատակն է աշխարհի առաջադեմ կրթական համակարգերի փորձի վրա Հայաստանում ապագայի կրթական միջավայրի ստեղծումը։

 

ԴԿԿ-ն լինելու է բաց կրթական էկոհամակարգ, որը կարող է ներառել նոր մասնակիցներ, այդ թվում` հանրակրթական պետական ուսումնական հաստատություններ։Այս նախագիծը հետագայում կարող է կրկնօրինակվել Հայաստանի մյուս շրջաններում։ 

 

Աղբյուրը՝ Edu.am       

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: