Նորություններ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉ

Կրթական 2017-04-04

Հայոց դպրոցի սիրելի ուսուցիչներ, հայորդիների դաստիրակության հայրենանվեր ու անձնուրաց գործի անդու՛լ մշակներ, շնորհավորում եմ Ձեզ ամենատարողունակ և ամենամարդկա- յին մասնագիտական օրվա՝ Ուսուցչի օրվա առիթով: Մենք, որ լուռումունջ, ի գին ամեն զրկանքի մեր ուսերին ենք կրում մեր ժողովրդի ամբողջականության, ազգային արժեքների լիարժեք պահպանման, մեր ժողովրդի անպարտելիության ու կեցության գաղտնախորհուրդ հավատքի սերնդեսերունդ ներարկումը: Մենք, որ քաջ գիտակցում էինք, այսօր դպրոցի առջև դրված բավականին լուրջ գործի կոչող իրավիճակը, գիտենք, որ մեր դպրոցներում պետք է թագավորի չորս պաշտանմունք՝ հայրենիքի, մարդու, գրքի, մայրենի լեզվի: Գիր ու գրականության, դպրոցի և ուսուցչի դարավոր պաշտամունք ունեցող ժողովուրդն է մեզ ուսուցիչ կարգել: Ուրեմն արժանի լինենք այս վեհ կոչմանը: Ուսումնական տարվա զանգի յուրաքանչյուր ղողանջ թող մեզ համար հնչի գալիքի համար լույսի սերմեր շաղ տալու բարի ակնկալիքով: Մենք հիշենք ու հպարտանանք, որ Կյանքում բոլոր լուսե մարդկանց Ուսուցիչ անունն են տվել… Շնորհավո՛ր տոնդ, սիրելի ուսուցիչ:

Գեղարքունիք, գ. Երանոսի թիվ 1 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: