Նորություններ

Գիտելիքի ստուգում տարրական դպրոցում

Կրթական 2017-04-04

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի առաջին դասարանում ուսհաստատության կրթության պատասխանատուները ուսումնասիրում էին աշակերտների մաթեմատիկական գիտելիքները , կարողություններն ու հմտությունները, դատողությունը: Մաթեմատիկայի ուսուցչուհի Ա. Ֆահրադյանը այդ առումով հսկայական աշխատանք է ծավալել` ապահովելով բարյացակամ , հոգատար , հանդուժողական և ուսուցողական միջավայր: Դասարանում առկա դիդակտիկ պարագաների կիրառմամբ աշակերտները կազմում են տարրեր , առաջադրանքներ , խնդիրներ , լուծում դրանք բացատրում ընկերներին , կառուցում են երկրաչափական պատկերներ ` նշում դրանց առանձնահատկությունները : Ի դեպ խնդիրները մայրիկների , ծաղիկների և հայ զինվորների մասին են: Աստծո խոսքն ասում է. <<Կրթիր մանկանը , իր ճամփան սկսած ժամանակ , որ իր ծերության ժամանակ էլ դրանից չխոտորվի>>:

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: