Նորություններ

Ըստ մրցույթների արդյունքների՝ 31 դիմորդ հաղթող է ճանաչվել

Կրթական 2017-04-04

Ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարում Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար միջպետական համաձայնագրի շրջանակում հայտարարված մրցույթների արդյունքները:

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարված մրցույթներին մասնակցելու հայտ է ներկայացրել 52 դիմորդ, այդ թվում բակալավրի կրթական ծրագրով՝ 15, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 33 և  ասպիրանտուրայի կրթական ծրագրով՝ 4 դիմորդ: Բակալավրի կրթական ծրագրով հաղթող է ճանաչվել 5,  մագիստրոսի կրթական ծրագրով՝ 22 և ասպիրանտուրայի կրթական ծրագրով՝ 4 դիմորդ:


Հայտարարված մրցույթին ներկայացված դիմումները և արդյունքներն ըստ երկրների բաշխվել են հետևյալ կերպ. 
բակալավրի կրթական ծրագրով՝
Լեհաստանի Հանրապետություն – 7 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը),
Բուլղարիայի Հանրապետություն – 4 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը),
Ռումինիա – 4 դիմորդ (հաղթող է ճանաչվել մեկը),


մագիստրոսի կրթական ծրագրով՝
Լեհաստանի Հանրապետություն - 11 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը),
Բուլղարիայի Հանրապետություն - 2 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը),
Ռումինիա - 4 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը),
Վրաստան – 9 դիմորդ (հաղթող են ճանաչվել բոլորը), 
Հորդանանի Հաշիմյան Թագավորություն – 7 դիմորդ (հաղթող են ճանաչվել բոլորը),


ասպիրանտուրայի կրթական ծրագրով՝
Լեհաստանի Հանրապետություն - 2 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը)¸
Ռումինիա - 1 դիմորդ (ճանաչվել է հաղթող),
Հորդանանի Հաշիմյան Թագավորություն - 1 դիմորդ (ճանաչվել է հաղթող):

 

Աղբյուրը՝ Edu.am

 

 


 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: