Նորություններ

Ստեղծվել է հումանորիդ ռոբոտ

Ուշագրավ 2017-04-03

Հերթֆորդշիրի համալսարանում Կասպար անունով հումանորիդ ռոբոտ է ստեղծվել: Գլխավոր նպատակը աուտիզմ ունեցող երեխաներին օգնելն է, մասնավորապես՝ նրանց և շրջապատի միջև կապող օղակ ստեղծելը:

Ռոբոտը, որն այժմ փորձարկվում է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության կողմից, իրական չափերի է, ունի հատուկ զգայարաններով պատված մաշկ, ինչի շնորհիվ կարողանում է արձագանքել յուրաքանչյուր հպման:


Կասպարը կարող է խաղալ երեխաների հետ, գովաբանել նրանց դրական քայլերն ու նախատել սխալի համար: Ռոբոտը նախատեսված է 5-10 տարեկան այն երեխաների համար, որոնց մոտ աուտիզմը նոր է ախտորոշվել:

 

Նշենք, որ ռոբոտի կլինիկական փորձարկումը տևելու է 2 տարի, որում ներգրավված է լինելու շուրջ 40 երեխա:

 

Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: