Նորություններ

Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը՝ եզրափակչում

Սպորտ 2017-03-30

Օրերս Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը:
Վարկանշային մրցույթում, որին մասնակցում էր շուրջ 37 գեղասահորդ,  ներկայանալու հնարավորություն առաջինը ստացել են մենասահորդուհինը:
 
Նշենք, որ  Հայաստանն այս մրցույթին ներկայացնում էր Անաստասիա Գալուստյանը:
Կարճ ծրագրում վաստակելով 55.20 միավոր՝ հայ գեղասահորդուհին նվաճել է եզրափակիչ փուլի ուղեգիր:
Այսպիսով՝ մարտի 31-ին կամավոր ծրագրում հանդես կգան 24 լավագույնները:
 
Տղամարդկանց պայքարում Հայաստանը ներկայացնելու է Սլավիկ Հայրապետյանը, իսկ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը իրենց ուժերը փորձելու են որպես պարային զույգ:
 
Աղբյուրը՝ Operativ.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: