Նորություններ

ԱԶԳ -ԲԱՆԱԿ

Կրթական 2017-03-28

Բազմաղբյուրի Ն. Սաֆարյանի անվան միջն. դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական միջոցառում նվիրված Հայոց բանակի 25-ամյակին: Միջոցառումը հագեցած էր հայրենասիրական ոգով և անցավ հուզառատ մթնոլորտում:Միջոցառման պատվավոր հյուրերն էին քառօրյա պատերազմի մասնակից ,մարտական հերթապահություն իրականացրած Բազմաղբյուրցի զինվոր – տղաները` Բարսեղյան Մարտիրոսը,Նազարյան Հովհաննեսը,Ասլանյան Տիգրանը և Հակոբյան Արամը ,ովքեր պատվով կատարել էին հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը և վերադարձել էին տուն : Զինվորի համազգեստով աշակերտները մեկ անգամ ևս ապացուցեցին ,որ հայ ժողովուրդը հավերժ կապրի : Հնչեցին հայրենասիրական երգեր ,բանաստեղծություններ,ցուցադրվեցին բեմադրություններ: 3-րդ դասարանի աշակերտները հաճելի անակնկալ մատուցեցին ,ողջունելով հայոց բանակի նախկին զինվորներին:9-րդ և 12-րդ դասարանի աշակերտները ցուցադրեցին մարտական զենքին տիրապետելու իրենց կարողություններն ու հմտությունները ; Միջոցառման նպատակն էր ցույց տալ,որ հայ ժողովուրդը խաղաղության համար մղած իր պայքարում միշտ անկոտրում է,ու արդար է նրա բռնած ուղին: Մրջոցառումը կազմակերպել էին Ս.Ղազարյանը, Ա. Գրիգորյանը, Ա. Մկրտչյանը , Ս. Ղալումյանը

Արագածոտն, գ. Բազմաղբյուրի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: