Նորություններ

Արհեստական ինտելեկտի ներդնումը՝ առաջնահերթություն

Ուշագրավ 2017-03-28

Դուբայում շուտով կվերանայվի մասնավոր սեկտորի և կառավարման մարմինների աշխատանքային ձևաչափը:
Արհեստական ինտելեկտի լաբորատորիան պատրաստվում է վերապատրաստում անցկացնել և նշված սեկտորի ու կառավարության աշխատանքում ռոբոտներ ներդնել: 
Արդեն ապրիլ ամսին վերապատրաստում կանցնի շուրջ 200 մարդ: 
 
Դուբայի Smart Dubai Office ղեկավար Աիշա բին Բուտի բին Բիշրը նշել է, որ կառավարության աշխատանքում ռոբոտների ներդնումը միտված է ժամանակին համընթաց առաջ շարժվելուն: 
Ըստ որում՝ սկզբնապես փոխարինվելու են զանգերի կենտրոնները: 
 
Ծրագրի ստեղծողների կարծիքով՝ այդ հաստատությունների աշխատանքում նոր տեխնոլոգիաների ներդրումը զգալիորեն կհեշտացնի այն:
 
Նշենք, որ գիտնականների, ուսանողների և բոլոր ցանկացողների համար լաբորատորիան մշտապես բաց է լինելու: 
 
Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: