Նորություններ

16 հայ ուսանող կրթություն կստանա Չինաստանում

Կրթական 2017-03-28

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար միջպետական համաձայնագրի շրջանակում հայտարարված մրցույթի արդյունքները:
 
ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկացմամբ՝ 2017-2018 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար չինական կողմից հատկացված 16 կրթաթոշակային տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցել է 50 դիմորդ:
 
Նշենք, որ կթաթոշակային տեղերը բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝ բակալավրի կրթական ծրագրով տրամադրվել է 8, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 5, ասպիրանտուրայի կրթական ծրագրով՝ 3 տեղ:
 
Աղբյուրը՝ Edu.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: