Նորություններ

Պատանի բադմինթոնիստները՝ մեդալակիրներ

Սպորտ 2017-03-28

Օրերս Հայաստանի պատանի բադմինթոնիստները Իսրայելում մասնակցել են միջազգային մրցաշարի: Վերջինիս մեր երկիրը ներկայացրել են Գայանե Մամաջանյանը , Սվետլանա Բոյաջյանը և Էլեն Տիրատուրյանը:
 
Պատանի բադմինթոնիստները պայքարել են երեք մրցաձևում` աղջիկների մենախաղեր, աղջիկների զուգախաղեր և խառը զուգախաղեր: 
 
Մ15 տարեկանների խառը զուգախաղերում Գայանե Մամաջանյանի և Անգլիան ներկայացնող Տոբի Դիլինգհամի երկյակը պայքարը սկսել է 1/32 փուլից:
 
Չորս անընդմեջ հաղթանակից հետո նոր կազմավորված երկյակը հասել է եզրափակիչ փուլ: Սակայն եզրափակչում հայ-անգլիական զույգը պարտվել է և արժանացել արծաթե մեդալի:
 
Մ15 աղջիկների զուգախաղերում Գայանե Մամաջանյանի և Սվետլանա Բոյաջյանի զույգը պայքարը սկսել է 1/8 փուլից: Աղջիկները զբաղեցրել են երրորդ հորիզոնականը:
 
Նշենք, որ մենախաղերում հայ բադմինթոնիստները մրցանակային տեղերի համար պայքարել չեն կարողացել:
 
Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանի տեղեկացմամբ՝  մեր պատանիները նվաճել են մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ:
 
Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: