Նորություններ

Կայացել է «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը

Ուշագրավ 2017-03-27

Մարտի 25-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Ծիծեռնակ» ազգային երաժշտական առաջին մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխությանը ներկայացված էին հայաստանյան երաժշտական կյանքի ցայտուն դրսևորումները, 2016 թվականի ընթացքում նշանակալի ձեռքբերումներ արձանագրած անհատ-կատարողները, ստեղծագործողներն ու ստեղծագործական խմբերը: «Ծիծեռնակ» մրցանակների են արժանացել.

 

Դասական երաժշտության ժանրում

Լավագույն ալբոմ՝ «Հին ու Նոր Երևան. 2798+»-ը

Լավագույն երաժիշտ-կատարող՝ Գևորգ Հակոբյանը

Լավագույն երաժշտախումբ՝ «Հարությունյան քառյակ»-ը

 

Ժողովրդական երաժշտության ժանրում

Լավագույն ալբոմ՝ Հայրիկ Մուրադյանի «Մոկաց սարեր»-ը

Լավագույն երաժիշտ-կատարող՝ Կամո Սեյրանյանը

Լավագույն երաժշտախումբ՝ «Շողակն» անսամբլը

 

Մասսայական երաժշտության ժանրում

Լավագույն ալբոմ՝ «Նաղաշը»

Լավագույն փոփ երաժշտախումբ՝ «Դետք» բոյբենդը

Լավագույն ջազ երաժշտախումբ՝ «Միքայել Ոսկանյան և ընկերներ»-ը

Լավագույն ռոք երաժշտախումբ՝ «The Beautified Project»-ը

Լավագույն երաժիշտ-կատարող՝ Մառբին (Մարինե Հակոբյան)

Տարվա հիթ՝ Իվետա Մուկուչյանի «Love wave»-ը

Տարվա լավագույն տեսահոլովակ՝ Միհրան Ծառուկյանի «Նամակ մայրիկին» տեսահոլովակը

Տարվա լավագույն համերգային ծրագիր՝  Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» հաղորդաշարը:

 

Հայ կոմպոզիտորական արվեստում ծանրակշիռ ավանդի համար հատուկ մրցանակի է արժանացել Ստեփան Շաքարյանը։ 2016 թվականին իրականացրած երաժշտական կարևոր ծրագրերի համար հատուկ «Ծիծեռնակներ» են ստացել Լևոն Մալխասյանը, Վաչե Շարաֆյանը, Վահագն Հայրապետյանը՝ «Հովեր» երգչախմբի հետ, ստամբուլահայ երգչուհի Սիբիլը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցության համար:


«Նրանք, ովքեր այսօր հովանավորում են մշակույթը, իրականում հովանավորում են մեր երկրի ապագան։ Մենք այսօր նրանց ոչ միայն շնորհավորում ենք, այլև մեր շնորհակալությունն ենք հայտնում՝ մեր ապագայում ներդրումներ անելու համար»,-նշել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Ըստ մրցանակային արձանիկի հեղինակ քանդակագործ Նուռի (Արման Դավթյան)՝ «Ծիծեռնակը ճախրող երաժշտության, հույսի և գարնան խորհրդանիշն է»:

 

Աղբյուրը՝ Mincult.am

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: