Նորություններ

Շախտյոր-Զենիթ` 3:1. Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ

Սպորտ 2013-01-23

Դուբայում կայացավ Չեմպիոնների սուպերգավաթը` «Շախտյոր»-«Զենիթ» հանդիպումը: «Հանքափորների» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը:

21-րդ րոպեին հաշիվը բացվեց Հուբոչանի ինքնագոլից հետո, սակայն 34-րդ րոպեին Զիրյանովին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: 

39-րդ րոպեին «հանքափորներին» կրկին առաջ մղեց Հենրիխ Մխիթարյանը, ով մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ և գրավեց դարպասը:
 
72-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվեց, իսկ 79-րդ րոպեին Էդուարդոն վերջակետ դրեց հանդիպմանը` 3:1:
 
Այս հանդիպումից հետո «Շախտյորը» վերադառնում է Դոնեցկ: 
 
Աղբյուրը` armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: