Նորություններ

Ճանաչիր հայրենիքդ

Կրթական 2017-03-25

Հայրենիքը ոչ միայն սիրել է պետք, այլև՝ ճանաչել: Եվ այսօր՝ մարտի 24-ին, Վ.Համբարձումյանի անվան №10 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները աշխարհագրության ուսուցչուհի Ամալյա Սարգսյանի հետ ներկայացրին ճանաչողական հետաքրքիր միջոցառում՝ լեցված հայրենասիրական ոգով և արիության խրոխտ պատգամով: Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, որոնք հնչում էին հեռավոր դարերից: Աղջիկների հեզաճկուն պարը հոգուց էր բխում և ափ հանում պատմության՝ քառուղիներով անցած կիսախորով վերքն անդարման հայոց ազգի: Բայց քաջ է հայը՝ անդրդվելի կամքով լեցված, ով դեռ երգել, պարել գիտի և անձնուրած սիրել գիտի: Աշակերտները «Ո՞րն է, արքա՛, մեր հայրենիք» հարցադրմամբ փորձեցին շրջել Հայաստանի բոլոր մարզերով՝ իրենց մարզկենտրոններով, տեսարժան վայրերով ու վանքերով: Ցուցատախտակին ամրացվեց յուրաքանչյուր մարզի մակետը, նկարագրվեց մարզն ու կառուցվեց Հայաստանի քարտեզը հետաքրքրասեր փոքրիկ հայրենասերի մասնակցությամբ:

Կոտայք, ք. Աբովյանի թիվ 10 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: