Նորություններ

Բաց դաս ֆիզիկայից

Կրթական 2017-03-23

Մարտի 20-ին Գյումրու N37 ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Գ.Մարտիրոսյանը XII դասարանում անցկացրեց բաց դաս «ՄԿՏ-ի հիմունքները» թեմայով: ՈՒսուցիչը դասարանը բաժանել էր խմբերի և յուրաքանչյուր խումբ յուրովի պետք է ներկայացներ վերոհիշյալ թեման: I խումբը ներկայացրեց թեմայի տեսական մասը, II խումբը ներկայացրեց թեման՝ լուծելով տեսական խնդիրներ, III խումբը ներկայացրեց Բոյլ-Մարիոտի օրենքի փորձնական հիմնավորումը՝ կատարելով համապատասխան փորձը և համոզվել օրենքի ճշտության մեջ, IV խումբը պատասխանեց համակարգչի միջոցով առաջադրած ընտրովի պատասխաններով հարցերին: Վերջում ուսուցչուհին ամփոփեց դասը, տվեց նոր հանձնարարական և գնահատեց աշակերտներին:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: