Նորություններ

Դպրոցական կայուն սնունդը՝ առաջնահերթություն

Կրթական 2017-03-23

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի Մոսկվա պաշտոնական այցի շրջանակում քննարկվել են ՌԴ կառավարության հովանավորությամբ և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Հայաստանում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետագա ֆինանսավորման, համագործակցության ձևաչափին և շարունակականության ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր։
Մասնավորապես ընդգծվել է ՀՀ կառավարության մտադրությունը` ազգային ծրագրի ընդլայնման ուղղությամբ: Նախարարը ներկայացրել է ծրագրի ներդրման, վերահսկողության և գնահատման ինստիտուցիոնալիզացման կարևորությունը և նշել, որ այդ նպատակով ՀՀ կառավարությունը ստեղծել է «Դպրոցական կայուն սնունդ» հիմնադրամը:
 
Նշենք, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում Հայաստանի  մարզերում արդեն 7 տարի է 1-4-րդ դասարանների երեխաները ստանում են անվճար սնունդ: Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի, ՀՀ կառավարության և Ռուսաստանի սննդի ճյուղային ինստիտուտի ջանքերով:
 
2014 թվականից առ այսօր ՀՀ կառավարությունն իրականացնում է «Դպրոցական կայուն սնունդ» ազգային ծրագիրը, որի շրջանակում ՀՀ երեք մարզերում՝ Արարատում, Վայոց Ձորում և Սյունիքում: Սեպտեմբերից ազգային ծրագիրը կընդգրկի նաև չորրորդ մարզը` Տավուշը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: