Նորություններ

Բաց դաս Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի 9-րդ դասարանում

Կրթական 2017-03-22

Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի 9-րդ դասարանում բաց դաս էր գրականությունից: Դասի թեման `<<Սայաթ-Նովա>> թեմայի ամփոփում: Դասը հիմնականում ներկայացրին աշակերտները: Դասի ընթացքում հնչեց Սայաթ-Նովայի <<Քամանչան>>, 2 աշակերտուհի իրենց գեղեցիկ պարով ներկայացրին ,թե ինչ է իրենից ներկայացրել մեջլիսը, որտեղ իր խաղերով հանդես է եկել Սայաթ- Նովան: Կենսագրությանը զուգահեռ հնչեցին բանաստեղծություններ և երգեր: Բոլոր աշակերտներն ակտիվորեն մասնակցում էին դասին . մի մասը ներկայացնում էր մեծերի խոսքերը , մի մասը` խոսում էր առեղծվածային կյանքից, գրատախտակին գրվեցին Սայաթ-Նովայի պատգամներից: Դասարանում ստեղծել էին անկյուն , որտեղ դրված էին Դավթար, քամանչա, եկեղեցական վեղար, նկարներ, որոնք հիշեցնում էին Սայաթ – Նովային, նրա անցած կյանքի ուղուն: դասի վերջում ուսուցչուհի Ա . Սաքանյանը ամփոփեց դասը , գնահատեց ակտիվ աշակերտներին և հանձնարարեց կրկնել միջնադարի քնարերգությունը: Դասը ոչ միայն բովանդակալից էր ու գեղարվեսստորեն հագեցած, նաև ուներ դաստիարակչական բնույթ և ձևավորում էր գեղարվեստական ճաշակ:

Լոռի, գ. Գուգարքի Հ. Շիրազի անվան ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: