Նորություններ

«Ջնար» ավանդական երաժշտության անսամբլը նվագում է զինվորների համար

Ուշագրավ 2017-03-22

«Ջնար» ավանդական երաժշտության անսամբլը ս. թ. մարտի 7-ին համերգային ծրագրով հանդես է եկել Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, մարտի 13-ին՝ Արարատի, իսկ մարտի 18-ին՝ Արմավիրի, մարտի 20-ին՝ Կոտայքի մարզի Լուսակերտի հրետանային ուսումնական զորամասերում:

 

Ծրագրի հիմնական նպատակն էր նպաստել զինվորների շրջանում հայկական ժողովրդական, ռազմահայրենասիրական երգի ու երաժշտության տարածմանը, ազգային երաժշտարվեստի լավագույն նմուշներին հաղորդակցմանը և հայրենասիրական ոգու բարձրացմանը:

 

«Ջնար» ավանդական երաժշտության անսամբլի համերգային ծրագիրը բաղկացած էր ռազմահայրենասիրական, ֆիդայական, հեղինակային երգերից և հայկական ավանդական պարերգերից։ Համերգների ընթացքում մեկ րոպե լռությամբ և հոտնկայս հարգանքի տուրք է տրվել ապրիլյան պատերազմում զոհված զինվորների հիշատակին։

 

Խմբի կատարումները ջերմորեն են ընդունվել զինվորների կողմից և ուղեկցվել բարձր ծափահարություններով։ Հատուկ ոգևորությամբ է ընդունվել Բարսեղ Կանաչյանի «Գինի լից» երգը, որի կատարման ընթացքում զինվորները ձայնակցել են երգիչներին: Համերգների ավարտին ելույթ են ունեցել զորամասերիի շնորհալի զինվորներից մի քանիսը, ովքեր անսամբլի նվագակցությամբ հայրենասիրական երգեր են երգել և հայկական ավանդական պարեր պարել:

 

Աղբյուրը՝ Mincult.am

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: