Նորություններ

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց

Կրթական 2017-03-20

Մարտի 14-ին Սևանի ավագ դպրոցում փորձառու ուսուցչուհի էմմա Իսրայելյանի բաց դասը x հումանիտար հոսքում նվիրված էր հայ պոեզիային: Ուսուցչուհին ընդառաջել էր աշակերտների ցանկությանը, և յուրաքանչյուրը ընտրել էր իր նախընտրած հեղինակի դուր եկած բանաստեղծությունը: Աշակերտները բազմաթիվ բանաստեղծություններ էին սովորել և ամբողջական պոեմներ` «Մարոն», «Թմբկաբերդի առումը», որոնք ասմունքվեցին հատվածաբար: Ունկնդիրները մեծ բավականություն ստացան աշակերտների մշակված և գեղեցիկ ասմունքով: Դասասենյակում թևածում էր հույզը: Ոգեկոչվեցին նաև ապրիլյան քառօրյայի զոհերը, ասմունքվեցին Պ. Սևակի և Ա. Սահակյանի` պատերազմին նվիրված բանաստեղծությունները: Ջերմությամբ ընդունվեց աշակերտների երգը` հայ բանաստեղծների խոսքերով գրված: Տպավորիչ և հուզառատ էր պոեզիային նվիրված դասը:

Գեղարքունիք, ք. Սևանի ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: