Նորություններ

Կայացել է Գառնիկ Հովհաննիսյանի հիշատակին նվիրված միջազգային մրցաշար

Սպորտ 2013-06-18

Աշխարհի սամբոյի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի անվան 18-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարի հաղթողներ են դարձել Լենդրուշ Զատիկյանը (49 կգ), Դավիթ Խաչատրյանը (52 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Գոռ Մալյանը (62 կգ), Մարտին Միրզոյանը (68 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (74 կգ), Մհեր Կարապետյանը (82 կգ) Էդիկ Պետրոսյանը (90 կգ), Տարոն Մելքոնյանը (100 կգ) և Արմեն Լևոնյանը (+ 100 կգ):
Գառնիկ Հովհաննիսյանը սամբոյի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Մադրիդում 1981 թվականին: Փաստենք, որ մինչ այդ մեր մարզիկները ըմբշամարտի ձևերից և ոչ մեկում նման բարձր հաջողության չէին հասել: 1983-95թթ. Գ.Հովհաննիսյանն աշխատել է Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում որպես սամբոյի բաժանմումքի ավագ մարզիչ: Արցախյան շարժման տարիներին` 1989-1994թթ., մի շարք անվանի մարզիկների հետ ապահովել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջաններին մասնակցող ՀԽՍՀ և ԼՂԻՄ պատգամավորների անվտանգությունը Մոսկվայում, ուղեկցել` հասարակական-քաղաքական գործիչների, իրականացրել` հատուկ նշանակության բեռների տեղափոխում: Անվանի մարզիկը պատահարի զոհ է դարձել 1995-ին: Հաջորդ տարվանից Հայաստանի սամբոյի ֆեդերացիան անցկացնում է Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշարը:
 
Աղբյուրը` Sport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: