Նորություններ

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց

Կրթական 2017-03-17

2017թ. մարտի 14-ին Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Նաիրա Մանուկյանը X իրավագիտական հոսքի աշակերտների հետ կազմակերպել էր բաց դաս` «Յոթ առաքինություններ և յոթ մոլություններ» թեմայով: Աստվածաշնչյան թեմաներով աշակերտների պատրաստած պաստառները կանխավ տրամադրում էին բարուն ու առաքինությանը: Աշակերտները ներկայացրին թեմաները համապատասխան սահիկներով և կարճ տեսահոլովակներով, կատարեցին քննարկումներ, վերլուծություններ: Ներկայացրին իրավիճակներ, երբ մարդը պետք է առաջնորդվի «Ոսկե կանոն»-ի համաձայն: Հատկապես տպավորիչ էին Հայր Աստծո հետ «հարցազրույցը», նրա «նամակը» իր դստերը, որոնք հուզեցին ներկաներին: Գեղեցիկ էր նաև աշակերտուհիներից մեկի` Մարինե Իշխանյանի «Ապրիր խաղաղ» երգի կատարումը: Աշակերտները դասին պատրաստվել էին մեծ պատասխանատվությամբ:

Գեղարքունիք, ք. Սևանի ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: