Նորություններ

Շնորհավոր մարտի 8

Կրթական 2017-03-17

Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցում մարտի 9-ին տեղի ունեցավ միջոցառում նվիրված կանանց միջազգային օրվան: Միջոցառումը սկսվեց «Դռները բացեք գարուն է գալիս» բանաստեղծությամբ: Տղաները իրենց գեղեցիկ երգով շնորհավորեցին մայրիկներին, ուսուցիչներին: Հնչեցին գեղեցիկ բանաստեղծություններ նվիրված գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Երգերին զուգահեռ տեսահոլովակի վրա ցուցադրվեցին ուսուցիչների, ծնողների նկարները... Դպրոցի տնօրեն Ս. Թունյանը շնորհավորեց կանանց միջազգային օրը, ծնողներին մաղթելով առողջություն, կանացի երջանկություն և որ գեղեցիկ ժպիտը երբեք չպակասի նրանց դեմքից: Միջոցառումը կազմակերպել էին 11բ դասարանի աշակերտները և դասղեկ Մ. Այվազյանը:

Լոռի, ք. Ստեփանավանի ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: