Նորություններ

Հայ շախմատիստները կմասնակցեն «Շարժա մասթերս» մրցաշարին

Սպորտ 2017-03-17

Հայ շախմատիստներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Լիլիթ Գալոյանը, Կարեն Գրիգորյանը, ինչպես նաև մինչև 12 տարեկանների Հայաստանի չեմպիոն Էդուարդ Հակոբյանը պատրաստվում են մասնակցել Արաբական Միացյան Էմիրություններում կայանալիք միջազգային խոշոր շախմատային մրցաշարի:
 
Այն մեկնարկելու է մարտի 23-ին Շարժա քաղաքում:
«Շարժա մասթերս»-ին մասնակցելու են 39 երկրից ժամանած շուրջ 246 շախմատիստ, որոնց թվում՝ 71 գրոսմայստեր, կանանց 11 գրոսմայստեր, 33 միջազգային վարպետ, կանանց 8 միջազգային վարպետ, ՖԻԴԵ-ի 17 վարպետ և կանանց 3 ՖԻԴԵ-ի վարպետ։
 
Նշենք, որ մրցաշարն անցկացվելու է 9 տուրով, 90 րոպե և 30 վայրկիան ամեն քայլի համար ժամանակակարգով։
 
Աղբյուրը՝ Chess.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: