Նորություններ

<<Զարմանալի թվերը>>

Կրթական 2017-03-16

2017թվականի մարտի 15-ին Աշոցքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Զարմանալի թվերը>> խորագրով մաթեմատիկական ցերեկույթ: Ցերեկույթին մասնակցում էին երրորդ և չորրորդ դասարանի աշակերտները: Աշակերտները նախապես բաժանվել էին խմբերի և յուրաքանչյուր խումբ ներկայացնում էր մեկ թիվ: Աշակերտները ստացել էին տնային հանձնարարություն: Նրանք ինքնուրույն նախապատրաստվել էին բոլոր հարցերին և կարողացան ներկայացնել յուրաքանչյուր թվի մասին: Երեխաները կարողացան գեղեցիկ ձևավորմամբ պատկերել թվերը, ասել թվերի մասին ասույթ, ասացվածք, հանելուկ, թևավոր խոսք:Կարողացան կռահել նաև ,թե ինչ են մտածում թվերից յուրաքանչյուրը, թե այդ թվերի հետ կապված ինչ է եղել իրենց կյանքում : Այս և նմանատիպ շատ հարցերի պատասխաններ գտան աշակերտները և մեծ սիրով ու հաճույքով մասնակցեցին ցերեկույթին: Ժամանակն անցավ հետաքրքիր և բովանդակալից: Ստեղծվեց ջերմ և հաճելի մթնոլորտ երկու դասարանների միջև: Ցերեկույթը նպաստեց սովորողների գիտելիքների խորացմանը և ընդլայնմանը, զարգացրեց տրամաբանական մտածողությունը, հնարամտությունը, օգնեց ի հայտ բերելու շնորհալի երեխաներին: Ցերեկույթը հաճույք պատճառեց ներկաներին և գիտելիքներ տվեց սովորողներին:

Շիրակ, գ. Աշոցքի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: