Նորություններ

''0''-ի դատավարությունը''

Կրթական 2017-03-16

Գեղեցիկ, բովանդակալից ու արդյունավետ դաս-միջոցառում անցկացվեց Սևանի N4 հիմնական դպրոցում: IIա դասարանի դասվար Ռուզաննա Նիկոլյանի սաները դասին ներկա ուսուցիչներին ներկայացրին ''0-ի դատավարությունը'', որի նպատակն էր ցույց տալ ''0'' թվի դերն ու նշանակությունը: Փոքրիկ դերասանները` <<Պետական մեղադրողը>>, <<Դատավորը>>, <<Փաստաբանն>> ու <<Վկաները>> այնքան վարպետորեն անցկացրին <<Մեղադրյալ>> 0-ի դատավարությունը, որ ներկաները մի պահ մոռացան, որ իրենք դասասենյակում են: Մեղադրող և պաշտպանող կողմերի վկաները իրենց փաստարկներով ի վերջո հանգեցին մեկ որոշման . 0 թիվը ունի կարևոր դեր և արժանի տեղ թվերի շարքում: Դասի ընթացքում դրսևորվեցին երեխաների մաթեմատիկական կարողությունները` խնդիրների և վարժությունների լուծման միջոցով:Լուծվեցին նաև կատակ-խնդիրներ: Ներկաները մեծ բավականություն ստացան շնորհալի ուսուցչուհու դասից:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: