Նորություններ

Ջուրը կարող է վառելիք դառնալ

Ուշագրավ 2017-03-14

Յուրօրինակ փորձարկման շնորհիվ ամերիկացի գիտնականները կարողացել են ջուրը վերածել վառելիքի:

 

Գիտնականները հատուկ գործընթաց են մշակել, որի առաքելությունն է նորարարական վառելիքի ստեղծումը հնարավորինս արագացնելը: Գործընթացի միջոցով պետք է դուրս մղվի նավթն ու ածուխը:

 

2015 թվականից սկսած՝ կալիֆորնիացի ուսումնասիրողներին հաջողվել է 2 անգամ ավելացնել այն նյութերի քանակը, որոնք կիրառվում են արևային վառելիքային տարրերում:
 

Նրանք աշխատում են արևային էներգիայի հիման վրա վառելիքի ստեղծման ուղղությամբ: Այդ կապակցությամբ արդեն իսկ տեղի է ունեցել ջրի տրոհումը թթվածնի և ջրածնի:

 

Եթե գիտնականները հաջողության հասնեն այս գործում, ապա ջրածնի սինթեզը վառելիքային էներգիայի աճի համար լավագույն տարբերակը կդառնա:

 

Աղբյուրը՝ Tert.am

 

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: