Նորություններ

Համաշխարհային ուսանողական խաղերին Հայաստանը կներկայացնի երկու լողորդ

Սպորտ 2013-06-17

Հուլիսի 6-17-ը Կազանում կանցկացվեն համաշխարհային ուսանողական խաղեր, որոնց Հայաստանից կմասնակցեն Ֆրանսիական համալսարանի ուսանողուհի Վանե Ղարախանը և ԵՊՀ ուսանող Արամ Կոստանյանը:
Նրանց մարզիչ Միսակ Գաբրիելյանի խոսքով` հունիսի 20-ից լողորդներն արդեն կնախապատրաստվեն Ծաղկաձորում:
 
«Վանեն ելույթ կունենա 50, 100 և 200 մ բրաս ձևում, իսկ Արամը` 50, 100 և 200 մ թիկնալողում: Նրանք երկուսն էլ սպորտի վարպետ են և մարզվում են հավաքական թիմի հետ»,- ասել է Գաբրիելյանը:
 
Աղբյուրը` PanARMENIAN.Net

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: