Նորություններ

Հայ ըմբիշները մեդալներ են նվաճել

Սպորտ 2017-03-13

Օրերս Ստամբուլում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի ըմբշամարտիկները լավագույնս են հանդես եկել:
 
Վոլոդյա Ֆրանգուլյանը 61 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ, 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանն էլ արժանացել է արծաթե պարգևի: 
 
Մեր մյուս ըմբիշները՝ 86 կգ քաշային Վահե Թամրազյանը և 97 կգ քաշայիններ Գեորգի Կետոևն ու Շամիր Աթյանը, ցավոք, դուրս են մնացել մրցանակային տեղերի համար պայքարից:
 
Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն Ստամբուլում նվաճել է մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ:
 
Աղբյուրը՝ Operativ.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: