Նորություններ

Միջազգային կինոփառատոնը կմեկնարկի «Խոստումը» ֆիլմի ցուցադրությամբ

Ուշագրավ 2017-03-13

Մարտի 20-ից մինչև ապրիլի 2-ը Կալիֆորնիայում անցկացվելու է 20-րդ «Սոնոմա» միջազգային կինոփառատոնը: Ավելի քան 600 հայտից կինոփառատոնի ցանկում ընդգրկվել է միայն 130 ֆիլմ:
Ծրագրում ներառվել են 20 տարբեր երկրի անկախ խաղարկային, վավերագրական, համաշխարհային կինոյի և կարճամետրաժ ֆիլմեր:
 
Փառատոնը բացվելու է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությամբ: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտ Լը Բոնը:
 
Ըստ որում՝ երաժիշտ, երգահան Քրիս Քորնելը ներկայացրել է իր նոր «Խոստումը» սինգլը, որը հնչելու է օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմում:
 
Աղբյուրը՝ Tert.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: