Նորություններ

Դպրոցականը կործանված ինքնաթիռի մնացորդներ է հայտնաբերել

Ուշագրավ 2017-03-10

14-ամյա դանիացի դպրոցական Դանիել Քրիստիանսենը և նրա հայրը պեղումների ընթացքում հայտնաբերել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած ինքնաթիռ:

 

Դեռահասը մետաղորսիչի միջոցով փորձել է առարկաներ գտնել, որոնք կարելի կլիներ ներկայացնել պատմության դասին՝ կատարելով տնային առաջադրանքը:

 

Դանիելը մոտավորապես 8 մետր խորության վրա երկաթի խոշոր կտորներ է հայտնաբերել, որից հետո հայր ու որդի հարևանի էքսկավատորի օգնությամբ փորել են հողը և 7-8 մ խորության վրա հայտնաբերել մնացորդները:

 

Պարզվել է, որ հողի տակ գտնվել են 1944 թվականի վերջին վթարի ենթարկված գերմանական "Messerschmitt" կործանիչի մասերը:

 

Հյուսիսային Յութլանդիայի պատմության թանգարանն այժմ զբաղվում է այս գտածոյի ուսումնասիրմամբ: Ենթադրվում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել ուսումնական ավիաբազայից:

 

Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: