Նորություններ

Մոսկվայի 870-ամյակը

Կրթական 2017-03-10

Բաց դաս 6-րդ դասարանում Ռուսաց լեզվի ուսուցիչ Է. Մանուկյան Թեմա` «Մոսկվայի 870-ամյակը» Դասն սկսվեց ՌԴ հիմնով Այնուհետև ուսուցիչը ներկայացրեց դասի թեման, նպատակը: Դիտեցին 4 րոպե տևողությամբ տեսահոլովակ Մոսկվայի տեսարժան վայրերի մասին: Ապա հնչեց Մոսկվա քաղաքի հիմնը: Աշակերտները հետաքրքիր նյութեր էին նախապատրաստել Մոսկվայի հիմնադրման օրից մինչև ժամանակակից քաղաքի մասին: Յուրաքանչյուր նյութը ամրապնդվում էր դիտակտիկ նյութով, բացատրվում էր յուրաքանչյուր տեղեկություն: Աշակերտները փակցրին պատին ՌԴ զինանշանը, խորհրդանիշը` կեչի ծառը, երգը լսեցին` «Во поле березка стояла»: Բանաստեղծություններ հնչեցին Մոսկվա քաղաքի և կեչի ծառի մասին: Այնուհետև աշակերտները ներկայացրին Մոսկվայում գտնվող հայկական դեսպանատան ստեղծման պատմությունը, խոսեցին Լազարյանների ընտանիքի ներդրումների և կարևորության, Մոսկվա քաղաքում գտնվող հայկական փողոցի, «Երևան» կինոթատրոնի մասին, որը կառուցված է Հայաստանի կարմիր տուֆից: Հալաբյանի անվան փողոցը ևս նշվեց: Աշխարհագրություն և պատմություն առարկաների միջև ստեղծված էր միջառարկայական կապ: Աշակերտները ունեին ՌԴ դրոշները: Դասը հագեցած էր դիդակտիկ նյութերով, տեսահոլովակներով: Տարբեր մեթոդներ կիրառվեցին դասի ընթացքում: «Подмосковные вечера» տեսահոլովակի և երգի ներքո կատարեցին ինքնուրույն աշխատանք « ՌԴ մայրաքաղաքները» թեմայով: Նաև գրատախտակի մոտ կատարվեց աշխատանք. Աշակերտները համեմատեցին Հայաստանի և Ռուսաստանի մայրաքաղաքների քանակը` գրելով բոլոր մայրաքաղաքների անունները: Համեմատեցին այբուբենները, ներկայացվեց տառերի ստեղծման պատմությունը, նաև` «Մոսկվա» անվան ծագումնաբանությունը:

Գեղարքունիք, գ. Վարսերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: