Նորություններ

Կասիլյասը 2014-ին կհեռանա Իսպանիայի հավաքականից

Սպորտ 2013-06-14

«Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասպաահ Իկեր Կասիլյասը ծրագրում է երկու տարի անց հեռանալ հավաքականի կազմից:
«Պլանավորում եմ հավաքականում կարիերաս ավարտել 2014-ին: Ես, Չավին, Պույոլը, Խաբի Ալոնսոն, Վիլյան ու Տորեսն արդեն երիտասարդ չենք: Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունը վերջին մեծ մրցաշարը կլինի մեզ համար: Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե մենք հաջող հանդես գանք»,- ասել է Կասիլյասը:
 
Հիշեցնենք, որ Կասիլյասն Իսպանիայի հավաքականի կազմում մասնացել է 144 խաղի՝ ազգային թիմում անցկացրած խաղերի ցուցանիշով ռեկորդակիր դառնալով եվրոպացի դարպասապահների շրջանում: Նախորդ ռեկորդը պատկանում էր Տոմաս Ռավելիին, ով 1981-1997-ը 143 հանդիպում էր անցկացրել Շվեդիայի հավաքականի կազմում:
 
Աղբյուրը` news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: