Նորություններ

Առարկայական շաբաթ

Կրթական 2017-03-03

<<Պատմաբանսիրական առարկայական շաբաթը >> Գյումրու <<Գր.Լուսավորչի անվան թիվ 31 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում մեկնարկվեց փետրվարի 20-28-ը: Առաջին օրը` փետրվարի 20-ին, պատերին փակցվեցին թերթիկներ` հարցերով և նկարելուկներով: Այնուհետև պատասխանները աշակերտները գցեցին արկղերի մեջ: Հաղթող ճանաչվեց այն աշակերտը, ով ամենից ճիշտ հարցերին պատասխանեց(Մխիթար Ղազարյան - VIIIԲ դասարան): Երկրորդ օրը` փետրվարի 21-ին, անցկացվեց ընթերցանության մրցույթ VԱ_VԲ դասարանների աշակերտների միջև` նվիրված մայրենիի օրվան: Հաղթող ժանաչվեցին այն աշակերտները , ովքեր վարժ, սահուն, արտահայտիչ, ճիշտ շեշտադրությամբ կարդացին անծանոթ տեքստը:(Համբարյան Արևիկ ,Խաչատրյան Հասմիկ, Արղուշյան Գրիգոր ): Երրորդ օր` փետրվարի 22-ին, անցկացվեց խաղ-մրցույթ VIԱ_VIԲ դասարանի աշակերտների միջև: Աշակերտները մրցեցին մայրենի, աշխարհագրություն, պատմություն, ֆիզկուլտուրա առարկաներից: Հաղթող -անաչվեց VIԲ դասարանի թիմը: Չորրորդ օր` փետրվարի 23-ին, VIIIԱ, VIIIԲ, IX դասարանի աշակերտները հանդես եկան ինքնուրույն պրպտողական աշխատանքով: Ներկայացրեցին ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին, Ավ. Իսահակյանի և Պ.Սևակի կյանքն ու ստեղծագործությունները: Հինգերորդ օր` փետրվարի 24-ին, անցկացվեց ասմունքի մրցույթ` երկու տարիքային խմբով: Հաղթող ճանաչվեցին Պարույր Բաղդասարյանը, Սուսաննա Հարությունյանը, Նաթելա Մինասյանը, Գարիկ Խաչատրյանը, Աստղիկ Խաչատրյանը: Վեցերորդ օր` փետրվարի 25-ին, անցկացվեց մրցույթ <<Մեր ստեղծագործողները>> խորագրով, հաղթող ճանաչվեց Արթուր Բաղդասարյանը: Փետրվարի 27-ին ամփոփվեց առարկայական շաբաթը, հաղթող աշակերտները և թիմերը ստացան պատվոգրեր, գրքեր և հավաստագրեր:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 31 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: