Նորություններ

Վարդանանց տոն

Կրթական 2017-03-03

Գյումրու №28 հիմնական դպրոցում տոն էր՝ Վարդանանց տոնը, որը կազմակերպել էր Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Գ.Մովսիսյանը: Ցնծության մեջ էր ամբողջ դահլիճը: Միջոցառումն սկսվեց «Վառոդդ պահիր միշտ պատրաստ ու չոր» բանաստեղծությամբ, որին հաջորդեցին հայրենասիրական երգն ու պարը: 7-րդ դասարանցիները ներկայացրին Բուն Բարեկենդանից մեկ շաբաթ առաջ տոնվող Վարդանանց տոնի խորհուրդը: Անդրադարձան քառօրյա պատերազմին՝ կիթառի հնչյունների տակ արտասանելով «Վեր՛ կաց, հպա՛րտ երկիր հայոց » բանաստեղծությունը: Միջոցառման ընթացքում տեսաֆիլմի միջոցով ցուցադրվեցին քառօրյա պատերազմի մասնակից Գյումրու №28 հիմնական դպրոցի նախկին աշակերտների սխրագործությունները: Միջոցառումն ավարտվեց «Հայ ենք» երգով և ուսուցչի շնորհակալական խոսքով, որն ուղղված էր զինվորների մայրերին:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 28 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: