Նորություններ

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց

Կրթական 2017-03-03

Մարտի 2-ին ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Ղազարյանը ինքնատիպ ու բովանդակալից միջոցառում էր կազմակերպել «Երգ երգոց Սայաթ-Նովա»: Սայաթ-Նովայի գոբելենագործ նկարն ու «գոզալի» գեղեցկությունը պատկերող նկարները կանխավ տրամադրում էին սիրուն, գեղեցիկին ու բարուն: Աշակերտների գեղեցիկ խոսքը, նազանի պարը հիացրին ներկաներին: Սիրո տառապանքի մեծ երգչի խաղերի անզուգական կատարմամբ փայլեցին տարբեր դասարաններից ընտրված շնորհալի աշակերտները: Իսկ «Քանի վուր ջան իմ» խաղի ջութակի ելևէջումները թափանցեցին ունկնդիրների հոգու խորքերը` ևս մեկ անգամ փաստելով Սայաթ-Նովա աշուղ- բանաստեղծի ստեղծագործությունների հավերժությունը: Հետաքրքիր էին նաև աշակերտների պատրաստած ռեպորտաժը և «հարցազրույցը» Սայաթ-Նովայի հետ: Հաճելի տրամադրությունն ու անմիջականությունը լրացվեցին ուսուցիչներին ուղղված հարցերով, որոնց տրվեցին Սայաթ-Նովայի երգերին վերաբերող խորիմաստ մեկնաբանություն-պատասխաններ:

Գեղարքունիք, ք. Սևանի ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: