Նորություններ

Միջոցառում գրադարանում` «Գրքի նվիրատվության օր»

Կրթական 2017-03-03

Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ ներկայացրին միջոցառում նվիրված Գիրք նվիրելու օրվան Փետրվարի 19-ը համայն հայ ժողովուրդը նշում է որպես գիրք նվիրելու օր: Այդ օրը հայ մեծանուն գրող, հանճարեղ լոռեցի Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Այս օրվան յուրահատուկ շունչ ու ոգի են տալիս աշակերտները` օրը տոն դարձնելով, նշելով գիրք նվիրելու օրը, քանզի մեծ լոռեցին շատ էր սիրում գրքերը: Այդ տոնը գեղեցիկ նշվեց նաև Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում: Փետրվարի 20-ին դպրոցի գրադարանավարուհին տոն-միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցում էին դպրոցի ընթերցասեր աշակերտները: Միջոցառումն անցավ շատ հետաքրքիր, ներկայացվեցին հայ պոեզիայի և արձակի բազմաբնույթ ու արտակարգ գործերից, որոնք համեմվեցին գեղեցիկ և տպավորիչ ասմունքով: Միջոցառման բնույթը նաև խրախուսական էր: Դպրոցի գրադարանավարուհին բարեխիղճ և նրբանկատ աշխատանքի արդյունքում ընտրել և առանձնացրել էր մի քանի աշակերտի: Աշակերտները ստսցան խրախուսական նվերներ` գրքեր, որոնք, ըստ աշակերտների ավելի ու ավելի պարտավորեցնող էին: Դպրոցի ամենաընթերցասեր աշակերտներ ճանաչվեցին 7 – րդ դասարանի աշակերտուհի Գայանե Խաչատրյանը, 8 – րդ դասարանիւ աշակերտուհի Մարիամ Պողոսյանը, 9 – րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Պողոսյանը, 10-րդ դասարանի աշակերտ Ալինա Գաբրիելյանը և 11-րդ դասարանի աշակերտ Դավիթ Մելքոնյանը: Միջոցառումը ստսցված էր. գոհ էին թե աշակերտները, թե ծնողները և թե դպրոցի տնօրինությունը: Կազմակերպիչ` գրադարանավար Զ. Սիմոնյան

Գեղարքունիք, գ. Վարսերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: