Նորություններ

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց

Կրթական 2017-03-02

Մարտի 1-ը` գարնան առաջին օրը, Սևանի ավագ դպրոցում նշանավորվեց յուրահատուկ միջոցառմամբ, որը կազմակերպել էր X բնագիտական հոսքի դասղեկ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Զարինե Ղազարյանը: Միջոցառումն սկսվեց գարնան մասին բանաստեղծությամբ, ապա աշակերտները գարնանաբույր ձնծաղիկներ նվիրեցին ուսուցիչներին: Սկսվեց թիմային մրցույթ-վիկտորինան` հայոց լեզվից և գրականությունից: Ուսուցչուհին շատ էր աշխատել: Գեղեցիկ էին անգամ թերթիկները, որոնց վրա գրված էին հանձնարարությունները, օդում ծածանվող դրոշակները, երբ թիմը պատրաստ էր պատասխանի և երևում էր, որ դա կայուն գիտելիքների արդյունք էր: Հետաքրքիր էին թիմի ավագների երաժշտական մրցույթները: Միջոցառումը անչափ լավն էր, իսկ ուսուցչուհին արել էր ամեն ինչ` ապահովելու ոչ միայն գիտելիքները, այլև գեղագիտական կողմը:

Գեղարքունիք, ք. Սևանի ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: