Նորություններ

Քաղպաշտպանության օրվան նվիրված համադպրոցական միջոցառում

Կրթական 2017-03-02

Մարտի1- ին, քաղպաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում անցկացվեց Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցում: ՀԿԽԸ << Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ >> ծրագրի շրջանակներում վերապատրաստված ուսուցիչներ Ռ.Մինասյանը և Ե.Սամարյանը 5 – 9- րդ դասարանների աշակերտների համար անցկացրեցին բաց դաս - միջոցառում << Դիմակայենք աղետներին >> խորագրով: Միջոցառման փուլերն էին. • Ուսումնական տարհանում: • Զեկույց << Փրկարարներների դերը, անվտանգության վարքականոնները՝ որպես մշակույթ >> թեմայով: • Մրցույթ << Երկրաշարժ >>, << Փոթորիկ >>, << Հրդեհ >>, << Կայծակ >> թիմերի միջև : Թիմերի առաջադրանքների մեջ ընդգրկված էին նաև առաջին բուժօգնությանը վերաբերող հարցեր: • Նկարչական աշխատանքների մրցույթ << Աղետն իմ աչքերով >> թեմայով: Ներկա բոլոր աշակերտները լրացրեցին հարցաթերթիկներ քննարկվող թեմայի վերաբերյալ, որն ստուգվեց շնորհանդեսի ձևաչափով : Միջոցառման ընթացքը ուղեկցվում էր շնորհանդեսում ընդգրկված նյութերով: Աշակերտներին ներկայացվեց և բաժանվեց << Աղետների ընտանեկան պլան >> հարցաթերթը և հանձնարարվեց այն լրացնել ընտանիքի անդամների հետ՝ առաջիկա դասղեկական ժամին քննարկելու նպատակով:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: