Նորություններ

Մեկնարկել է պատմամշակութային ժառանգության պահպանմանը նվիրված սեմինարը

Ուշագրավ 2017-03-02

Երևանում մեկնարկել է «Հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը և համայնքների դերն այդ գործում» խորագրով սեմինար-քննարկումը:
 
Սեմինարի ընթացքում կարծարծվեն հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությանը, վերականգնմանը և հանրահռչակմանը վերաբերող հարցեր:
 
Կքննարկվեն նաև բնագավառի իրավական դաշտի կատարելագործմանն ուղղված խնդիրները, պատմամշակութային ժառանգությունը որպես երկրի կայուն համաչափ զարգացման ռեսուրսի և զբոսաշրջության խթանման կարևոր գործոնի վերաբերյալ հարցեր:
 
Բանախոսները հանդես կգան նաև ՀՀ մշակույթի նախարարության համակարգմամբ իրականացվող միջազգային նախագծերի, ինչպես նաև ոչ նյութական մշակութային և գրական ժառանգության պահպանության վերաբերյալ զեկույցներով:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: