Նորություններ

Ցուցադրական դաս Զովաբերի միջնակարգ դպրոցում

Կրթական 2017-03-02

Զովաբերի միջնակարգ դպրոցում կրկին տոն էր, բայց այս անգամ՝ երկրորդ դասարանում: Նրանք կազմակերպել էին ցուցադրական բաց դաս <<Մայրենի>> առարկայից: Ամփոփեցին <<Երկնքից երեք խնձոր ընկավ>> թեման: Երեխաները մեծ ոգևորությամբ ամփոփեցին այդ թեմայում անցած յուրաքանչյուր հեքիաթ: Յուրովի ներկայացրեցին <<Սուտասանը>>, <<Պոչատ աղվեսը>>, <<Երեք արջերի հեքիաթը>>… Աշակերտները դերային խաղի միջոցով ներկայացրեցին <<Ինչպես է շունը մարդուն ընկեր դարձել>> հեքիաթը: Դասի ընթացքում կատարեցին բազմաբնույթ քարտային աշխատանքներ՝ անցած քերականական նյութը կրկնելու և ամփոփելու նպատակով: Շատ հետաքրքիր էր հատկապես այն փոքրիկ հատվածը, երբ երկնքից ընկավ ոչ թե երեք, այլ տասնմեկ խնձոր՝ յուրաքանչյուրն իր հետ բերելով առանձին քարտային աշխատանք 11 աշակերտների համար: Այնուհետև վերհիշեցին հանելուկների զամբյուղից դուրս եկած հանելուկները, առածների գնացքի բերած առածները, ասացվածքները, այսինքն՝ այն ամենը ինչ սովորել էին ամբողջ թեմայի ընթացքում: Քարտային աշխատանքի միջոցով կրկնեցին նաև պարզ, բարդ և ածանցավոր բառերը: Փորձեցին խաչբառի միջոցով գտնել ուսուցչուհու կազմած հանելուկների պատասխանները, որոնք նույնպես վերաբերում էին կենդանիներին: Նարեկը, Արմանը և Տիգրանը գեղեցիկ ներկայացրեցին հեքիաթային հերոսներ երեք խոզուկների նվեր բերած հեքիաթի երեք մեծ խմբերի մասին: Երեխաները թվարկեցին նաև հեքիաթ բառի հատկանիշները, հիշեցին հայ հեքիաթագիրների անուններ, նրանց ստեղծագործությունները: Երգեցին <<Լինում է չի լինում>> երգը, որի ուրախ նոտաների ներքո ափոփվեց դասը: Զովաբերի միջնակարգ դպրոցի դասվար՝ Ն. Առաքելյան

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: